Ստաս Պիեխայի որդուն ծեծի ենթարկած կինը պահանջել է յոթամյա երեխային քրեական պատասխանատվության ենթարկել

17:12   28 հուլիսի, 2021

Ստաս Պիեխայի ընտանիքի փաստաբանը՝ Սերգեյ Ժորինը, նոր մանրամասներ է ներկայացրել երգչի որդուն ծեծի ենթարկած հարեւանուհու հետ միջադեպի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ կինը մինչ այժմ տուժած երեխայից ու նրա ծնողներից ներողություն չ խնդրել։ Ավելին, նա պրովոկացիաների է դիմում եւ պահանջում է երեխային քրեական պատասխանատվության ենթարկել լողավազանը փչացնելու համար։ Այս մասին փաստաբանը հայտնել է «ՏԱՍՍ»-ին։

«Իրինա Վեզբորոդովայի վերաբերյալ քրեական գործի հարուցումից հետո գոնե տղայից ու նրա ընտանիքից ներողություն խնդրելու փոխարեն նա է հայտարարություն գրել»,- զայրացել է Ժորինը։ Նա կնոջ գործողություններն աբսուրդ է որակել։

Ընդ որում, փաստաբանը պնդում է, որ Իրինային, իսկապես, կարող է ազատազրկում սպառնալ։ Դա ենթադրվում է հոդվածի վերաորակման դեպքում։

Ժորինի խոսքով՝ Պետյան հիմա իրեն «այնքան էլ լավ չի զգում»։ Բացի ֆիզիկականից՝ նա նաեւ հոգենաբորեն է տուժել։ Նույնը կարելի է ասել տղայի տատիկի մասին։

 



© NEWS.am STYLE