Վալերիայի որդուն մեղադրել են ֆինանսական խարդախության համար

19:44   28 հուլիսի, 2021

Վալերիայի կրտսեր որդուն՝ Արսենի Շուլգինին, մեղադրել են բիզնեսն անարդար վարելու համար, հայտնում է «Էքսպրես Գազետա»-ն։

Մոսկվայի քաղաքային դատարանը նրան արդեն իսկ պարտավորեցրել է խոշոր չափի փոխհատուցում վճարել Պրոխորով ազգանունով տուժողներից մեկին։ Պրոխորովի փաստաբանը հայտնել է, որ Շուլգինը գովազդել է «Candy Smoke» ծխափողերը կալյանի համար։ Նա հետեւորդներին իրենց շրջաններում այդ ապրանքի բացառիկ վաճառքի իրավունք է առաջարկել։ Դրա համար հարկավոր էր նրան մեկ միլիոն ռուբլի վճարել եւ 900 հազար ռուբլի արժողությամբ ծխափողեր ստանալ։ Իբրեւ հաճախորդները պատրաստի բիզնեսը ստանում էին 100 հազար ռուբլու դիմաց։ Ընդ որում, Շուլգինը ուշացրել է մատակարարումները կամ առհասարակ չի իրականացրել դրանք։

«Իմ վստահորդը Շուլգինի հետ պայմանագիր կնքել է նախորդ տարվա հուլիսի 7-ին եւ նրան վճարել է 1 միլիոն 600 հազար ռուբլի։ Շուլգինը օպետք է մինչեւ օգոստոսի 7-ը 1 միլիոն 300 հազար ռուբլու ծխափողեր մատակարարեր։ Եվ միայն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներ է մի կերպ 400 հազարի մատակարարել։ Իսկ ապրանքի մյուս մասի առնչությամբ սկսել է խաբել հաճախորդին»,- պատմել է փաստաբանը։

Նրա խոսքով՝ դատարանը Վալերիայի որդուց 1 միլիոն 170 հազար ռուբլի է պահանջել։ Ընդ որում, նրա գործողություններից մոտ 55 մարդ է տուժել։

 



© NEWS.am STYLE