«Ավելի լավ է զանգեք Սոլին» սերիալի աստղին հոսպիտալացրել են նկարահանման հրապարակից

16:39   28 հուլիսի, 2021

«Ավելի լավ է զանգեք Սոլին» հայտնի սերիալի աստղ Բոբ Օդենքերքին շտապ հոսպիտալացրել են հենց նկարահանման հրապարակից, հայտնում է TMZ-ն։

Նյու Մեքսիկո նահանգում նկարահանումների ընթացքում արտիստի ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է, եւ նա կորցրել է գիտակցությունը։ Գործընկերները շտապօգնություն են կանչել, սակայն առայժմ հայտնի չէ՝ արդյոք դերասանն ուշքի եկել է։

Այս պահին հայտնի չէ, թե ինչու է վատացել արտիստի վիճակը, բժիշկները կատարվածը չեն մեկնաբանել։

Բոբ Օդենքերքը հանդիսատեսին հայտնի է իրավաբան Սոլ Գուդմանի դերով, որը «Breaking Bad» հայտնի սերիալի հիմնական կերպարներից մեկն է։ Հերոսն այնքան էր սիրվել հանդիսատեսի կողմից, որ նրա մասին առանձին սերիալ են նկարահանել՝ «Ավելի լավ է զանգեք Սոլին», որում Օդենքերքը վերադարձել է խարիզմատիկ իրավաբան Սոլ Գուդմանի դերին։

Աղբյուրը՝ News.ru

Լուսանկարը՝ Richard Shotwell/Invision/AP



© NEWS.am STYLE