Բրիթնի Սփիրսը հորը կասկածում է միլիոնավոր դոլարներ գողանալու մեջ

18:49   28 հուլիսի, 2021

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը հորը կասկածում է միլիոնավոր դոլարներ գողանալու մեջ։ Արտիստը կարծում է, որ Ջեյմս Սփիրսը, որը 2008թ․-ից իր խնամակալն է, ապօրինի օգտագործել է իր վաստակած գումարը, հայտնում է The Sun-ը։

«Խնամակալը չի կարող խնամակալության տակ գտնվողի հաշվից օգտվել, ինչպես բանկոմատից։ Հարկավոր է հետեւել արձանագրություններին, հակառակ դեպքում քրեական պատասխանատվություն է սպառնում։ Խոսքն ազատազրկման մասին է ցանկացածի համար, ով կարող էր նրա գումարն անօրինականորեն օգտագործել»,- հայտնել է լավատեղյակ աղբյուրը։

Սփիրսի փաստաբանը դատարանին խնդրել է փոխել նրա ֆինանսները կառավարողին․ փաստաբանի կարծիքով՝ Բրիթնիի հոր փոխարեն դրանով պետք է զբաղվի իրավաբան Ջեյսոն Ռուբինը։ The Sun-ի աղբյուրն ընդգծել է, որ նոր փաստաբանը հետաքննություն կանցկացնի՝ պարզելու համար՝ արդյոք ապօրինի օգտագործվել է երգչուհու վաստակած գումարը։

Աղբյուրը՝ News.ru

Լուսանկարը՝ WireImage



© NEWS.am STYLE