«Բարության եւ ըմբռնման հույս ունենք»․ Այզան Ինդոնեզիայի նախագահին խնդրել է ներում շնորհել նախկին ամուսնուն

23:29   28 հուլիսի, 2021

Բլոգեր եւ գործարար Այզա Դոլմատովան Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյին խնդրել է ներում շնորհել իր նախկին ամուսնուն:

Սերֆեր Դմիտրի Անոխինին եւ նրա ընկերուհի Ելենա Մուխին դատապարտել են ութ ամսվա ազատազրկման՝ Բալիում ՊՇՌ-թեստերը կեղծելու համար:

Անոխինան փորձել է պաշտպանել իր երկրորդ երեխայի՝ էլվիսի հորը եւ նամակ է գրել Ինդոնեզիայի ղեկավար Ջոկո Վիդոդոյին՝ նախկին ամուսնուն կալանքից ազատելու խնդրանքով: Այզայի խոսքով՝ Դմիտրին փորձառու խաբեբաների զոհ է դարձել եւ չպետք է բանտ նստի։

«Մենք սիրով, ամենայն հարգանքով Ինդոնեզիայի նախագահից, Ջոկո Վիդոդոյից խնդրում ենք ներում, որպեսզի Դմիտրի Անոխինին եւ Ելենա Մուխին ազատ արձակեն, քանի որ երեխաներին հայր է հարկավոր, ես կարծում եմ, որ դուք դա շատ լավ հասկանում եք, քանի որ ինքներդ հայր եք», — հայտարարել է նա Youtube-ում հրապարակված տեսանյութում:

Այզան նշել է, որ Անոխինի ծնողները շատ ծեր են, եւ նրանք նյութական աջակցության կարիք ունեն, իսկ նա ընտանիքի միակ երեխան է։

«4 ամսվա ընթացքում մենք չենք կարող կապ հաստատել Դմիտրիի եւ Ելենայի հետ։ Մենք շատ ենք անհանգստանում, նրանց ընտանիքները սպասում են իրենց տանը», - ընդգծել է Դոլմատովան։

«Բարության եւ ըմբռնման հույս ունեք, ինչպես նաեւ հավատում ենք , որ դուք թույլ կտաք հորը վերամիավորվել իր երեխաների հետ», - ամփոփել է նա:



© NEWS.am STYLE