«Սիրում եմ Հանրապետության հրապարակը». Անահիտ Սիմոնյանի «street style»-ը Երեւանի կենտրոնից

15:19   29 հուլիսի, 2021

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում երիտասարդ մայրիկը բաց գույնի տաբատ է կրում, որը համադրել է ծաղկային պրինտով բլուզի հետ։ Անահիտն արձակել է մազերը, սպորտային կոշիկ ընտրել։ «Սիրում եմ Հանրապետության հրապարակը»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին։

Օրեր առաջ տեղադրված լուսանկարում երգչուհին կրում էր ծաղկային պրինտով տոպ, համարձակ բացվածքով կիսաշրջազգեստ, ինչն ընդգծել էր նրա սլացիկ ոտքերը։ Երգչուհու ալիքավոր հարդարված մազերն արձակված էին, նախընտրել էր մեղմ շպար, իսկ կերպարն ամբողջացնում էին խոշոր ականջօղերը։



© NEWS.am STYLE