«Յուրաքանչյուրն իր ճշմարտությունն ունի». Մարգարիտա Պոզոյան

13:15   29 հուլիսի, 2021

Երգչուհի Մարգարիտա Պոզոյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում նշել է՝ բոլորս տարբեր ենք, եւ այն նորմալ է իր համար, կարող է բոլորովին անընդունելի լինել մյուսի համար եւ հակառակը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին բաց գույնի տոպ է կրում։ Մարգարիտան արձակել է մազերը ու բնական շպար ընտրել, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով։ «Բարեբախտաբար, իմաստությունն ու փորձը բավարարել են հասնելու մարդկանց հասկանալուն ու ընդունելուն այնպիսին, ինչպիսին նրանք իրականում կան, առանց գնահատականների եւ պտակների։ Ի դեպ, դա շատ բարդ է։ Իսկ ես ցանկանում եմ ձեզ ներկայացնել մի քանի դիրքորոշում, որոնք ինձ համար ընտրել եմ որպես նորմա այս պահին։ Չվիճել իրավացի լինելու իրավունքի համար։ Յուրաքանչյուրն իր ճշմարտությունն ունի։ Խորհուրդ չտալ առանց խնդրանքի։ Շնորհակալ լինել ամեն առավոտ եւ յուրաքանչյուր դեպքում։ Հիշել, որ կյանքում բոլոր իրավիճակները տրվում են որպես դաս եւ գիտակցում, ոչ թե որպես պատիժ։ Շատ կարդալ եւ լսել (տարբեր գրականություն)։ Դա հանգստացնում է ուղեղս»,- գրել է նա։

Օրերս հրապարակված կադրերում ռուսաստանաբնակ երգչուհին վառ վարդագույն զգեստ էր կրում։ Մարգարիտան հավաքել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր ականջօղերը։ «Կեսօրյա տապն այնքան հիասքանչ է, որ ֆիլտրեր հարկավոր չեն»,- մեկնաբանություններում գրել էր երգչուհին։

 



© NEWS.am STYLE