Շակիրան կարող է դատարանի առաջ կանգնել հարկերի վճարումից խուսափելու համար

10:39   29 հուլիսի, 2021

Կոլումբացի երգչուհի Շակիրան կարող է Իսպանիայում հայտնվել ամբաստանյալի աթոռին հարկերի վճարումից հնարավոր խուսափելու պատճառով, հայտնում է «El País» թերթը։

Դատախազությունը Շակիրային մեղադրում է հարկային վեց հանցագործության համար։ Խոսքն ընդհանուր առմամբ 14,5 միլիոն եվրոյի մասին է։ Նշվում է, որ նա հարկերը չի վճարել 2012, 2013 եւ 2014թթ․: Երգչուհին դա բացատրել է նրանով, որ այդ ամբողջ ընթացքում ապրել է Բահամյան կղզիներում եւ հազվադեպ է Իսպանիա այցելել։

2019թ․-ի հունիսին երգչուհին Իսպանիայի դատարանում ցուցմունք է տվել հարկերի հնարավոր չվճարկման գործով։ Նրան կասկածում են հանցագործությունների համար, որոնք կապված են 2012-2014թթ․ հարկերի չվճարման հետ։



© NEWS.am STYLE