Netflix-ն ԱՄՆ-ում նկարահանումների մասնակիցների համար COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստում է սահմանում

12:29   29 հուլիսի, 2021

Netflix-ը պարտադիր պատվաստում է սահմանում COVID-19-ի դեմ դերասանների համար, որոնք մասնակցում են նկարահանումներին եւ նկարահանման խմբերի անդամների համար, որոնք աշխատում են նկարահանման հրապարակներում եւ շփվում են միմյանց հետ։

Նախորդ շաբաթ հոլիվուդյան պրոֆմիություններն ու խոշոր ստուդիաները համաձայնեցրել են աշխատանքի վերադառնալու պրոտոկոլները, որոնք նախատեսում են դերասանների եւ նկարահանող խմբերիի համար պարտադիր պատվաստման ներդրման հնարավորությունն այսպես կոչված A զոնայում։ Որոշ նկարահանող խմբեր արդեն իսկ մասնակի պատրադիր պատվաստում են սահմանել, սակայն խոշոր ստուդիաներից Netflix-ն առաջիններից է այն ընդհանուր դարձրել ամբողջ ընկերության համար։

Netflix-ը նոր կանոնները սահմանել է ԱՄՆ-ում սահմանափակումների խստացման ֆոնին, որը կապված է «դելտա» շտամի տարածման հետ։ Ավելի վաղ դրա պատճառով երկրի իշպանությունները վերադարձել են դիմակի ռեժիմը փակ տարածքներում, անկապ պատվաստման լավ տեմպերից։



© NEWS.am STYLE