Զեմֆիրան նոր մինի-ալբոմ է թողարկել

11:11   29 հուլիսի, 2021

Ռուս երգչուհի Զեմֆիրան թողարկել է «Ах» մինի-ալբոմը։ Դրանում չորս երգ է ներառված, որոնց բառերի եւ երաժշտության հեղինակը երգչուհին է։ Ալբոմի շապիկի հեղինակը Ռենատա Լիտվինովան է։

View this post on Instagram

A post shared by Земфира (@zemfiralive)

Նախքան թողարկումը հայտնի է եղել միայն մի երգի մասին՝ «Гудбай»։ Մյուս կոմպոզիցիաները՝ «Ах», «Почта» եւ «Мелодрама», Զեմֆիրան առաջին անգամ է հրապարակել։

Փետրվարի 26-ին երգչուհին թողարկել է առաջին ալբոմն ութ տարվա դադարից հետո։ Այն դարձել է յոթերորդ լիաֆորմատ թողարկումը։ Նոր աշխատանքում 12 երգ էր ներառված, այդ թվում նախկինում թողարկված «Остин» եւ «Крым» սինգլները։



© NEWS.am STYLE