«Աղջիկ մեծ հոգով եւ շատ կոմպլեքսներով. ահա, թե ով եմ եղել ես». Լիլիթ Բասյան

14:11   29 հուլիսի, 2021

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտերքով։

Ինստագրամայն էջում հրապարակված լուսանկարում Լիլիթը ծաղկային պրինտով զգեստ է կրում, որը համադրել է մարզակոշիկների հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ «Սերն ինքդ քո հանդեպ գալիս է այն ժամանակ, երբ հասկանում ես, որ կյանքը մեկն է և հավերժ չի լինելու վաղը։ Աղջիկ մեծ հոգով և շատ կոմպլեքսներով. ահա, թե ով եմ եղել ես։ Աղջիկ, որին ուզում էին փոխել, կոտրել։ Եվ ահա, այդ աղջիկն է ձեր առաջ. ինչպիսի՞ն եք դուք տեսնում նրան»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլիթը կրում է սեւ հագուստ, սպորտային կոշիկներ։ «Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ է երջանկությունը: Բոլորս էլ վազում ենք երջանկության հետևից, բայց յուրաքանչյուրն ունի երջանկության իր ընկալումը: Մեզանից շատերը վազելով երջանկության հետևից ժամանակ չեն ունենում վայելելու կյանքը: Փորձե՞լ եք ամեն րոպե, ամեն օր երջանկություն որսալ», - գրել էր Լիլիթը։

 



© NEWS.am STYLE