Մահացել է դերասանուհի Մերի Շահբազյանը

12:00   29 հուլիսի, 2021

88 տարեկանում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի վաստակաշատ դերասանուհի Մերի Շահբազյանը։ Այս մասին հայտնում է թատրոնի ֆեյսբուքյան էջը։

Թատրոնի կայքի հաղորդմամբ՝ առաջին դերը, որ մեծ հաջողություն բերեց թատերական ինստիտուտից ուղղակի թատրոն եկած դերասանուհուն, Մայան էր «Ծղնեթցի Մայան» օպերետում:

Մերի Շահբազյանի մարմնավորած կենտրոնական դերերից են Ժոզեֆինա («Երազիկ»), Սաթենիկ («Երեւանյան վարդերը»), Օլգա («Հրաշալի օր»), Սոնա եւ Կեկել («Հին Թիֆլիսում»), Լաուրա («Այլոց համար հիմար, իրեն համար խելոք»):



© NEWS.am STYLE