«Գեղեցկուհի». Լիլուի դասական կերպարը

17:49   29 հուլիսի, 2021

Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր դասական կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ զգեստ է կրում, որը համադրել է նույն գույնի բարձրակրունկների հետ։ Վերջին տարիներն ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհին արձակել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր են ուղղել Լիլուին․ «Գեղեցկուհի»։

Ավելի վաղ երգչուհին հրապարակել էր դստեր լուսանկարը։ Փոքրիկ Մարիան շորտ էր կրում եւ սպիտակ շապիկ։ «Մամայի աղջիկն է»,- հրապարակումը մակագրել էր Լիլուն։ Մեկնաբանությունների հատվածում հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին գրել․ «Հրաշք», «համով»։ Հետեւորդների մի մասն, ի դեպ, նշել էր, որ փոքրիկը շատ է նման հայրիկին։

 



© NEWS.am STYLE