Ժաննա Բուտուլյանի ամառային կերպարը

18:48   29 հուլիսի, 2021

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է հանգստի ընթացքում։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին մուգ գույնի շապիկ է կրում ու ամառային տաբատ․ հագուստն ընդգծում է գեղեցիկ արեւայրուքը։ Ժաննան հավաքել է մազերը, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր են գրել դերասանուհուն։

Օրեր առաջ տեղադրված լուսանկարում դերասանուհին դեղին գույնի շապիկ էր կրում։ Ժաննան արձակել էր մազերն ու բնական շպար էր ընտրել, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ «Ուղղակի պարզ սելֆի»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր Ժաննան, իսկ հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Որքան պարզ, այնքան գեղեցիկ»։



© NEWS.am STYLE