«Իմ երջանկություն». Աննա Դովլաթյանի լուսանկարը դստեր հետ

20:39   29 հուլիսի, 2021

Դերասանուհի Աննա Դովլաթյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Աննան պատկերված է իր ու դերասան Դավիթ Աղաջանյանի դստեր՝ Կարինայի հետ։ Կադրում Աննան ջերմ գրկել է փոքրիկին։ Երիտասարդ մայրիկը սպորտային հագուստ է կրում, իսկ մեկնաբանություններում գրել է․ «Իմ երջանկություն»։

 

Ավելի վաղ հրապարակված կադերում դերասանուհին բաց գույնի զգեստ էր կրում։ Աննան արձակել էր մազերը, նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Լուսանկարը մեկնաբանված չէր, սակայն հետեւորդները դրական խոսքեր էին գրել երիտասարդ մայրիկին․ «Նուրբ ու հիասքանչ»։

 

 



© NEWS.am STYLE