Փերիս Հիլթոնը պատրաստել կսովորի Netflix-ով սեփական շոուի ընթացքում

14:59   29 հուլիսի, 2021

Փերիս Հիլթոնը Netflix-ով իր սեփական շոուն է սկսում։ «Cooking With Paris»-ը կդառնա Հիլթոնի վիրուսային տեսանյութի շարունակությունը, որում նա հանդիսատեսին սովորեցնում էր լազանիա պատրաստել։ Նոր նախագծում Փերիսը ոչ թե ինքնուրույն կպատրաստի, այլ հայտնի հյուրերի հետ, որոնց շարքում են Քիմ Քարդաշյանը, Դեմի Լեովատո, Նիքի Գլեյզերը, ինչպես նաեւ Նիքի եւ Քեթի Հիլթոնները։ Թրեյլերում դիջեյն ու երգչուհին տեղեկանում է պաստայի պատրաստման մասին եւ նույնիսկ փորձում է հնդկահավ պատրաստել։

«Cooking With Paris»-ի պրեմիերան նախատեսված է օգոստոսի 4-ին։

Լուսանկարը՝ The Associated Press

Աղբյուրը՝ The Blueprint



© NEWS.am STYLE