«Штрафбат» սերիալի աստղին հայտնաբերել են մահամերձ վիճակում

16:59   29 հուլիսի, 2021

Ռուս դերասան Իգոր Ռեգներին, որը հայտնի է «Խուզարկու Դուբրովսկու դոսյեն», «Պատժագումարտակ» ժապավեններում կատարած դերերով, հայտնաբերել են տանը ծեծված վիճակում, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

56-ամյա արտիստն արդեն վեց օր է՝ վերակենդանացման բաժանմունքում է գտնվում։ Նրան հոսպիտալացրել են բազմաթիվ կոտրվածքներով ու վնասվածքներով։ Ռենգերը դրանք ստացել է դեռ հուլիսի 17-ին՝ բժիշկների այցից մեկ շաբաթ առաջ։ Այդ ամբողջ ընթացքում դերասանը տանն է գտնվել։

Արտիստի մոտ կրծքավանդակի բութ վնասվածք, ճաճանչոսկրի կոտրվածք եւ ձախ ազդրի բազմաթիվ կոտրվածքներ են ախտորոշել։ Ռենգերը տեղափոխվել է Բոտկինի անվան հիվանդանոց, նրա վիճակի մասին տեղեկացրել են ոստիկանությանը։ Իրավապահ մարմինների աշխատակիցները ստուգում են կատարվածը․ հիմնական վարկածը ծեծն է։ Ռեգները ծանր վիճակի պատճառով չի կարող ցուցմունք տալ։

Իգոր Ռեգները նկարահանվել է «Սառցե դարաշրջան», «Զինվորներ», «Վոլկովի ժամը» եւ այլ սերիալներում։ Նա դերեր է կատարել նաեւ «Երկաթուղային սիրավեպ», «Սերը ռուսական ձեւով 2» եւ «Ռոմանովներ. թագակիր ընտանիք» ֆիլմերում։

 Լուսանկարը՝ կադր «Մոնրո» ֆիլմից



© NEWS.am STYLE