40 տարի անց. աճուրդի է հանվել արքայադուստր Դիանայի հարսանեկան տորթի կտորը

15:49   29 հուլիսի, 2021

Աճուրդի կհանվի արքայադուստր Դիանայի եւ արքայազն Չարլզի հարսանեկան տորթի կտորը, հայտնում է Metron-ն։

Խոսքը 102 կիլոգրամ քաշով մրգային տորթի մասին է, որը պատված է թագավորական բազմագույն զինանշանով։ 17,7 սմ երկարությամբ եւ 20,3 սմ լայնությամբ կտորը պահպանվել է 40 տարի սննդային փաթեթով։ Քաշը 0,79 կիլոգրամ է։ Այն կտրվել է թագավորական տան աշխատակիցների կողմից հարսանեկան արարողության կազմակերպմանը մասնակցելու համար։

Գլոսթերշիրից Դոմինիկ Ուինթերը տորթի կտորը վաճառքի է հանել 500 ֆունտ ստերլինգով։ Թագավորական արժեքավոր իրերի գնահատման մասնագետ Քրիս Օլբերին պոտենցիալ գնորդների զգուշացրել է այն չօգտագործել սննդի մեջ։ «Խորհուրդ չէի տա ուտել այն, 40 տարվա ընթացքում այն, հաստատապես, փչացել է, եւ հայտնի չէ, թե ինչ կարող է տեղի ունենալ օրգանիզմի հետ»,- ասել է նա։

Լուսանկարները՝ Getty Images, PA/BNPS



© NEWS.am STYLE