Օլգա Բուզովան պարծեցել է 1 միլիոն ռուբլի արժեքով զարդով

20:17   29 հուլիսի, 2021

Ռուս հեռուստահաղորդավարուհի եւ երգչուհի Օլգա Բուզովան մեկ միլիոն ռուբլի արժեքով զարդ է գնել, ինչի մասին հայտնել է Instagram-յան էջի Stories բաժնում։

35-ամյա հեռուստահաղորդավարուհին հրապարակել է ֆիանսիական Van Cleef & Arpels ապրանքանիշի ոսկե վզնոցի լուսանկարը։ Ապրանքանիշի կայքում դրա արժեքը կազմում է 1 030 000 ռուբլի։ «Ինքս ինձ շնորհավորել եմ նկարահանումների ավարտի առիթով»,- լուսանկարը մակագրել է նա։

Խոսքը «ТНТ»-ի «Աստղերն Աֆրիկայում» նոր իրապատում-շոուի մասին է։ Երգչուհին մայրցամաքում 26 օր է անցկացրել։ «Անհավանական վայեր, ցնցող իրադարձություններ, շոուի վրա 24 ժամ աշխատել է ավելի քան 100 մարդ, նկարահանել է ավելի քան 50 տեսախցիկ, աշխատել է չորս երկրից հավաքված թիմը։ Աֆրիկա, սիրում եմ քեզ»,- իր հրապարակումներից մեկում նշել էր երգչուհին։



© NEWS.am STYLE