«Իսկապես սիրահարված է». Ֆիլիպ Կիրկորովը նոր սիրավե՞պ ունի

19:13   29 հուլիսի, 2021

Ֆիլիպ Կիրկորովն այժմ հանգստանում է Նյու Յորքում։ Ռուսական էստրադայի արքան երկրպագուներին հաճախ է ուրախացնում ճամփորդության ընթացքում արված լուսանկարներով՝ դրանք հրապարակելով սոցիալական ցանցերում։ 

«Նախ լայքում ենք լուսանկարներում պատկերված իմ ընկերներին, որոնք ինձ հետ միասին պատրաստ են նստել նույնիսկ ամենաշեշտակի ատրակցիոնը։ Հետո պատմում ենք Նյու Յորքում մեր սիրելի վայրերի մասին, որ ես հաջորդ անգամ այցելեմ։ Իսկ հիմա ընկնում ենք ճանապարհ․․․ Ես կկարոտեմ քեզ, Մեծ Խնձոր»,- գրել է նա։

View this post on Instagram

A post shared by Филипп Киркоров (@fkirkorov)

Լուսանկարներում Կիրկորովը պատկերված է ընկերների հետ։ Սակայն նրանց արտաքին տեսքն ու ընկերական գրկախառնությունները շփոթեցրել են երկրպագուներին՝ բազմաթիվ ենթադրությունների տեղիք տալով։

«Արդեն չես էլ ամաչում», «երկու աղավնիներ», «Իսկ Դավա՞ն», «Ֆիլիպն, իսկապես, սիրահարված է եւ երջանիկ», «Նոր սիրելի՞», «Ֆիլիպ, իսկ Դավայի հետ արդեն վե՞րջ», «Վերջապես գաղտնազերծվել են»,- մեկնաբանություններում գրել են հետեւորդները։



© NEWS.am STYLE