Օլգա Օռլովան պատմել է՝ ինչու է Շեպելեւը Ժաննա Ֆրիսկեի մահից հետո իրեն «ջնջել» իր կյանքից

22:19   29 հուլիսի, 2021

Հեռուստահաղորդավարուհի Օլգա Օռլովան Fametime TV-ին տված հարցազրույցում պատմել է այն մասին, թե ինչպես են փոխվել իր հարաբերությունները Դմիտրի Շեպելեւի հետ Ժաննա Ֆրիսկեի մահից հետո, որը նրա մտերիմ ընկերուհին էր:

Երգչուհին դարձել է նրա որդու՝ Պլատոնի կնքամայրը։ Սակայն արտիստուհու մահից հետո Դմիտրի Շեպելյեւը սկսել է ավելի ու ավելի հազվադեպ հանդիպել Օռլովայի հետ։

«Գուցե ես նրա մոտ ասոցացվում եմ այն ժամանակվա հետ, որը նա չի ցանկանում հիշել։ Նա պարզապես որոշել է այն ամենը, ինչ կապված է Ժաննայի հետ, ջնջել իր ընթացիկ օրերից», — ենթադրել է Օռլովան։

Նրա խոսքով՝ շատ է ցանկանում շարունակել շփումը սանիկի հետ։ Նա պարբերաբար խնդրում է այդ մասին Շեպելեւին, բայց նա չի թույլատրում։

«Ես համաձայն եմ, որ Ժաննայի մահից հետո սկսվեց ինչ-որ տգեղ, կեղտոտ պատմություն, որին ես չէի ուզում անդամակցել, քանի որ իմ Ժաննան արժանի չէր նման բանի։ Բայց այդպես էր ստացվել», - նշել է Օռլովան։ Նա հույս է հայտնել, որ ապագայում Շեպելեւը կփոխի իր որոշումը եւ թույլ կտա նրան կես տարին մեկ անգամ տեսնել Պլատոնին:

Ֆրիսկեի եւ Շեպելեւի որդին ծնվել է 2013թ․-ի ապրիլին: Երգչուհին մահացել է, երբ որդին երկու տարեկան էր՝ 2015 թվականի հունիսին ։ Շեպելեւը այս տարի երկրորդ անգամ հայր է դարձել։



© NEWS.am STYLE