Ռուս հայտնի դերասանը կորոնավիրուսով հոսպիտալացվել է

17:11   29 հուլիսի, 2021

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Ստեկլովը վարակվել է կորոնավիրուսով, նրան հոսպիտալացրել են, RBK-ին հայտնել է դերասանի ներկայացուցիչը։ Telegram-յան Mash ալիքի տեղեկություններով՝ 73-ամյա ժողովրդական արտիստին Ֆիլատովի անվան հիվանդանոց են տեղափոխել թոքերի 50 տոկոս ախտահարմամբ, նրա վիճակը միջին ծանրության է։

Ստեկլովը 1996թ․-ից աշխատում է «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնում, խաղում է նաեւ «Միխայիլ Կոզակովի ռուսական անտրեպրիզ», «Սատիրիկոն», Մոսսովետի անվան թատրոններում, աշխատում է որպես «Գեղարվեստական դպրոց» թատրոնի գեղարվեստական ղեկավար։

Նկարահանվել է «Կացարան», «Սպանության անատոմիա», «Նախկիններ» եւ այլ ֆիլմերում (նրա ֆիլմոգրաֆիայում 169 աշխատանք կա)։



© NEWS.am STYLE