Թինա Կանդելակին հայտնել է Սոբչակի հետ կոնֆլիկտի իրական պատճառը

18:05   29 հուլիսի, 2021

Հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին եւ նրա գործընկերը՝ Քսենիա Սսոբչակը, հաճախ են հրապարակային խայթում միմյանց։ Սոբչակն ու Կանդելակին նախկինում լավագույն ընկերուհիներ են եղել եւ գրեթե անբաժան, մինչ երկուսի համար տհաճ միջադեպ է եղել։

Թինան YouTube-յան «Стрелец-молодец» շոուի եթերում պատմել է, որ իրենց տարաձայնության պատճառ է դարձել տղամարդ՝ Քսենիայի նախկին ընկեր Սերգեյ Կապկովը, որն այդ պահին բարձրաստիճան պաշտոնյա է եղել։

«Քսենիան այդ պահին հանդիպում էր Սերգեյ Կապկովի հետ։ Տոն էր, ես ու Սերգեյը հանդիպեցինք ու որոշեցինք ռեստորաններից մեկում խոսել ֆուտբոլի մասին։ Ամենայն հավանականությամբ, Սոբչակն այդ պահին զանգահարել է ու գրել Կապկովին, սակայն նա չի պատասխանել։ Եվ հետո ես Սոբչակից զայրալից նամակ ստացա, որ շատ սխալ, տգեղ վարքագիծ եմ դրսեւորում՝ իմանալով, որ նրանք հանդիպում են․․․»,- ասել է աստղը։ 



© NEWS.am STYLE