«Տապալված» կուլտային ֆիլմեր. «Սայրի վազորդ»                     

13:15   30 հուլիսի, 2021

Կինոարտադրության մեջ հաճախ է պատահում, որ կինոթատրոններում վարձույթի ժամանակ որոշ ֆիլմեր չեն վաստակում նույնիսկ այնքան գումար, որ գոնե զրոյական դուրս գան։ Բայց պատահում է, որ նման ձախողումից հետո ֆիլմերը նվաճում են հանդիսատեսի սերը եւ դառնում պաշտամունքի առարկա: Նկատենք, որ ըստ հոլիվուդյան «կանոնների»՝ կինոնախագիծը պետք է իր բյուջեից 3 անգամ ավելի շատ գումար վաստակի։

NEWS.am STYLE-ը ներկայացնում է Ռիդլի Սքոթի՝ 1982 թվականին արտադրված «Սայրի վազորդ» կինոնկարը ` հիմնված գրող Ֆիլիպ  Դիքի «Արդյո՞ք անդրոյդները երազում են էլեկտրական ոչխարների մասին» գիտաֆանտաստիկ վեպի վրա:

Բյուջեն՝ 28 մլն դոլար, իսկ հասույթը՝ 27 մլն դոլար։

Ֆիլմը պատմում է պաշտոնաթող դետեկտիվ Ռիկ Դեկարդենի մասին, որը կրկին աշխատանքի  է անցել  Լոս Անջելեսի ոստիկանությունում, որպեսզի որոնի  Ռոյ Բատիի գլխավորած կիբորգների խմբին՝ տիեզերական գաղութից Երկիր փախած:

Դեկարդենը պետք է պարզի կիբորգների գործողությունների շարժառիթները, ապա՝ ոչնչացնի նրանց։

'

«Օտարը» ֆիլմից հետո ռեժիսոր Ռիդլի Սքոթը գրեթե ամեն ինչի համար քարտ-բլանշ ուներ։ Սքոթը բոլոր ջանքերը ներդրել է Ֆիլիպ Դիքի վեպի հիման վրա թանկարժեք (այդ ժամանկների համար) կիբեռպանկային նուարում։ Նրա սխրանքը չեն գնահատել ո՛չ քննադատները, ո՛չ հանդիսատեսը:

Ֆիլմին չի օգնել նույնիսկ Հարիսոն Ֆորդը, որը համարվում էր 80-ականների ամենահայտնի դերասանը:

ԱՄՆ-ում քննադատության է ենթարկվել հիմնականում պատմվածքի դանդաղ տեմպը, որը խանգարում էր կենտրոնանալ ֆիլմի ուժեղ կողմերի վրա։

Los Angeles Times թերթը նույնիսկ ծաղրել է ժապավենը ՝ անվանելով այն «Սայրի սողորդ», քանի որ սյուժեի զարգացումը թվացել է չափազանց դանդաղ. ի՞նչ վազելու մասին է խոսքը, այստեղ միայն կարելի է սողալ:

Չնայած կինոքննադատության Ռոջեր Էբերտը գովել է ժապավենի վիզուալ ոճը եւ խորհուրդ տվել դիտել այն, այնուամենայնիվ, Ֆիլմի սյուժեն նրան մակերեսային ու կլիշացված է թվացել:

Որպես հետաքրքիր փաստ կարելի է նշել այն, որ ֆիլմն ունի 9 տարբերակ, որոնցից հիմնական են համարվում է երկուսը՝  heppy-End-ի բնօրինակ տարբերակը, որը լավ չի  ընդունվել կինոքննադատների կողմից եւ ձախողվել է վարձույթում, եւ, այսպես կոչված, ռեժիսորական տարբերակը:

Վիդեոկասետների եւ ռեժիսորական տարբերակի թողարկման շնորհիվ ֆիլմը սկսեց գտնել իր հանդիսատեսին եւ ժամանակի ընթացքում ստացավ պաշտամունքային կինոյի կարգավիճակ, որը կարող է առաջ էր անցնել իր ժամանակից:

Այսօր ֆիլմն ընկալվում է որպես հանդիսատեսի հարց ինքն իրեն ՝ ո՞վ եմ ես։

Ֆիլմը շատ  խորն է պատասխանում  այս և նմանատիպ այլ  հարցերի, օրինակ, եթե ես  մարդ եմ, ապա ի՞նչն է ինձ մարդ դարձնում։

1993 թվականին ֆիլմը ներառվել է ԱՄՆ-ի ֆիլմերի ազգային ռեեստրում, իսկ The Guardian-ը այն անվանել է բոլոր ժամանակների լավագույն գիտաֆանտաստիկ ֆիլմ:

Ֆիլմը մեր ժամանակներում IMDb կայքում ունի 8.1 վարկանիշ, իսկ kinopoisk-ում՝  7.7:

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE