Բորիս Մոիսեեւը որոշել է Քրիստինա Օրբակայտեին ժառանգություն թողնել Լատվիայում գտնվող բնակարանը

23:19   29 հուլիսի, 2021

67-ամյա երգիչ Բորիս Մոիսեեւը երկու կաթված է տարել։ Դրանից հետո նա մասամբ կաթվածահար է եղել։ Խանգարվել են արտիստի խոսքը եւ շարժողական ֆունկցիաները։

Սակայն նա «Կոմսոմոլսկայա պրավդային» պատմել է, որ իրեն լավ է զգում եւ անհրաժեշտության դեպքում ինքնուրույն է գնում բժիշկների մոտ։ Այն հարցին, թե արդյոք նա կարողացել է այցելել Քրիստինա Օրբակայտեի հոբելյանին, Մոիսեեւը դրական պատասխան է տվել:

«Այո։ Իմ աղջիկը», - ասաց նա։

Բորիս Մոիսեեւի նախկին տնօրեն եւ նրա մտերիմ ընկեր Սերգեյ Գորոխը պարզաբանել է, որ արյունակցական կապի մասին խոսք չկա. Ալլա Պուգաչովայի ընտանիքը նախկինի պես շատ մոտ է արտիստին: Բացի այդ, արտիստը մտադիր է Օրբակայտեին շռայլ ժառանգություն թողնել՝ բնակարան Լատվիայում։



© NEWS.am STYLE