«Երբ սերը կիսես ուրիշների հետ, կնկատես, որ խաղաղությունը կտարածվի քո եւ նրանց վրա»․ Լիլիթ Կարապետյանի նոր լուսանկարը

23:39   29 հուլիսի, 2021

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը նոր լուսանկար է հրապարակել, որում էկզոտիկ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին կերպարանք է ընդունել նստած։ Նա կրում է հետաքրքիր պրինտով, ուսերը բաց բլուզ, գույնզգույն կտորից գլխակապ։ Նախապատվությունը տվել է նուրբ շպարին։

Հրապարակմանը կից երգչուհին մեջբերել է Մայր Թերեզային՝ գրելով․ «Սիրո գործերը միշտ խաղաղության գործեր են։ Ցանկացած ժամանակ, երբ սերը կիսես ուրիշների հետ, կնկատես, որ խաղաղությունը կտարածվի քո և նրանց վրա»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր որդու՝ Կարենի հետ։ Լիլիթ Կարապետյանը լողազգեստով էր, մազերը հավաքված էին, առանց շպարի էր, իսկ կերպարն ամբողջացնում էին արեւային ակնոցն ու լողազգեստի պրինտով գլխակապը։ Հրապարակմանը կից երգչուհին գրել էր․ «Աշխարհի ամենալավ հանգիստը»։



© NEWS.am STYLE