«Կարոտել էինք իրար». Լուսինե եւ Իրինա Թովմասյանների ջերմ լուսանկարը

11:18   30 հուլիսի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված է քույրիկի՝ Իրինա Թովմասյանի հետ։ Կադրում գեղեցկուհի քույրերն առօրյա կերպարում են, Լուսինեն հրապարակումը հետեւյալ կերպ է մեկնաբանել․ «Մենք նույնպես կարոտել էինք իրար»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինեն նուրբ շպարով էր, ալիքավոր հարդարված մազերն արձակված էին։ «Կնոջ արտաքինը կարեւոր է, սակայն ավելի կարեւոր է, թե ինչպես է կինը ներկայացնում իրեն»,- գրել էր երկու երեխաների մայրիկը։



© NEWS.am STYLE