Էլեգանտ. Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը

13:47   30 հուլիսի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Աստղիկ Սաֆարյանը սեւ հագուստ է կրում։ Երգչուհին արձակել է մազերն ու գլխաշոր ընտրել։ Կերպարն ամբողջացրել է խոշոր պայուսակը։ «Ցանկացած դժբախտության դեմ երկու բուժում կա՝ ժամանակ եւ լռություն»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աստղիկը կապույտ զգեստ էր կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Երգչուհին արձակել էր մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ խոշոր ականջօղերը։ Հետեւորդները շտապել էին դրական խոսքեր ուղղել երգչուհուն․ «Փայլում ես», «շքեղ»։



© NEWS.am STYLE