Քսենիա Բորոդինան Օլգա Բուզովային մեղադրել է ստելու համար

10:59   30 հուլիսի, 2021

Հաղորդավարուհի Քսենիա Բորոդինան խոսել է Օլգա Բուզովայի՝ «Դոմ 2»-ից հեռանալու մասին։ Բորոդինան Ինստագրամյան էջում հրապարակել է Բուզովայի հետ նամակագրության հատված, որից պարզ է դառնում, որ նախագծից հեռանալու որոշման մասին զգուշացրել է եթերից կարճ ժամանակ առաջ։  

«Ես շատ եմ սիրում Օլգա Օռլովային եւ ոչ ոքի թուլ չեմ տա նրանից ստախոս սարքել։ Ես Բուզովայի հեռանալու մասին իմացել եմ ժամը 13։00-ին, իսկ 20։00-ին տեղի է ունեցել եթերը, որը մենք պետք է միասին վարեինք։ Մշտական սուտը հոգնեցրել է բոլորին»․- նշել է 38-ամյա Բորոդինան։

Ի դեպ, Բուզովային փոխարինել է նրա նախկին սիրելին՝ Դավիթ Մանուկյանը, որից Բուզովան բաժանվել է հունվարին։ Իմանալով այդ մասին՝ Օլգան դադարել է հետեւել «Դոմ 2»-ի հաղորդավարներին՝ նրանց դավաճան համարելով, որոնք իրեն չեն հայտնել իրապատում-շոուի կադրային փոփոխությունների մասին։

 



© NEWS.am STYLE