«Ուզում եմ հասկանալ՝ որտեղից մամաներին այդքան ուժ». Լիլուն՝ որդու եւ դստեր հետ

14:46   30 հուլիսի, 2021

Երգչուհի Լիլուն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է որդու ու դստեր հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել է երեխաներին։ «Մամայություն։ Ուզում եմ հասկանալ՝ որտեղից մամաներին այդքան ուժ»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է երգչուհին։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ զգեստ էր կրում, որը համադրել էր նույն գույնի բարձրակրունկների հետ։ Վերջին տարիներն ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհին արձակել էր մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր էին ուղղել Լիլուին․ «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE