Ջեյմի Լի Քերթիսը հայտնել է, որ իր 25-ամյա որդին փոխել է սեռը

11:49   30 հուլիսի, 2021

Հոլիվուդյան դերասանուհի Ջեյմի Լի Քերթիսի որդին՝ Թոմասը, փոխել է սեռը։ Այժ,մ նրա անունը Ռուբի է, հայտնում է Peopletalk-ը։

Նրա խոսքով՝ ինքն ու ամուսինը «զարմանքով ու հպարտությամբ հետեւել են, թե ինչպես է որդին դուստր դարձել»։

Ռուբին աշխատում է որպես համակարգչային խաղերի խմբագիր։ Ջեյմին խոստովանել է, որ որդու տրանսգենդերային անցումն իրեն շատ բան է օգնել հասկանալ։ Արտիստը նշել է, որ կարողացել է ազատվել հին պատկերացումներից ու ընդունել, որ կյանքը «մշտական մետամորֆոզներ» է։

Ջեյմիի ավագ դուստրը՝ 34-ամյա Էնին, ամուսնացած է եւ աշխատում է պարերի հրահանգիչ։ 62-ամյա դերասանուհին առայժմ թոռներ չունի, սակայն հայտարարել է, որ «մեծ հույս ունի թոռնիկներ ունենալ»։



© NEWS.am STYLE