«Փերլ Հարբոր» ֆիլմի աստղին մեղավոր են ճանաչել բռնաբարության համար  

12:33   30 հուլիսի, 2021

Հոլիվուդյան դերասան Քյուբա Գուդինգ կրտսերին մեղավոր են ճանաչել բռնաբարության մեջ։ Նրան խարտավորեցրել են 6 միլիոն դոլարի չափով տուգանք վճարել, հայտնում է Reuters-ը։

Դատավոր Փոլ Քրոթին ըստ էության չի քննել զոհի հաղորդումը, որը ցանկացել է թաքցնել անունը։ Նա հայտարարարել է, որ դերասանն ամբողջությամբ հրաժարվել է մասնակցել գործին՝ դրանով իսկ «իր մեղքը կանխամտածված դարձնելով»։

Կնոջ խոսքով, որը մեղադրանք է ներկայացրել, միջադեպը տեղի է ունեցել 2013թ․-ին։ Նա պատմել է, որ դերասանն իրեն հրավիրել է խմել հյուրանոցում, սակայն ավելի ուշ առաջարկել է համար գնալ հագուստը փոխելու պատրվակով։ Դերասանը կողոպել է դուռն ու սեռական բնութի գործողություններ կատարել։



© NEWS.am STYLE