Մարիամ Ալեքսանյանը՝ հմայիչ կերպարում

16:18   30 հուլիսի, 2021

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացրել է իր ոճային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կապույտ հագուստ է կրում, որը համադրել է սպիտակ տոպի հետ։ Դերասանուհին արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Մարիամի կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները՝ պայուսակ, վզնոցներ ու մատանիներ։

Ավելի վաղ տեղադրված կադրում Մարիամը կրում էր սեւ գույնի տոպ, տաբատ, վանդակավոր վերնաշապիկ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված էին, նուրբ շպարով էր։ Դերասանուհու կերպարն ամբողջացնում էին զարդերը՝ վզնոցները։



© NEWS.am STYLE