Կրկին երկվորյակներ. Ամալ Քլունին հղի է

14:09   30 հուլիսի, 2021
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին եւ նրա կինը՝ Ամալ Ալամուդինը, շուտով կրկին ծնողներ կդառնան, հայտնում է The Sun-ը՝ վկայակոչելով ինսայդերներին։

Ջորջն ու Ամալը սպասվող համալրման մասին հարազատներին ու ընկերներին պատմել են հունիսի սկզբին՝ Կոմո լճում ընտանեկան երեկույթի ընթացքում։ Ինսայդերները հայտնում են, որ դերասանը շատ հուզված է եղել, քանի որ ինքն ու կինը վստահ չեն եղել, որ այդ տարիքում կկարողանան էլի երեխաներ ունենալ։ Ըստ լուրերի՝ զույգը կարող է կրկին զույգ երեխա ունենալ։

Ջորջն ու Ամալն ամուսնացել են 2014թ․-ին։ Եկվորյակներ Էլլան եւ Ալեքսանդրը, որոնք լույս աշխարհ են եկել 2016թ․-ին, ամուսինների առաջնեկ երեխաներն են։



© NEWS.am STYLE