Օլյա Հակոբյանը՝ սպորտային կերպարում

21:41   30 հուլիսի, 2021

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր սպորտային կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Օլյան սեւ շորտ է կրում ու տոպ․ հագուստն ընդգծում է երկու երեխաների մայրիկի գեղեցիկ կազմվածքը։ Օլյան հավաքել է մազերն ու սպորտային կոշիկներ ընտրել։ «Հիանալի օր»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վղ տեղադրված լուսանկարում դերասանուհին գույնզգույն զգեստ էր կրում։ Օլյան արձակել էր մազերն ու նախապատվություն էր տվել արտահատիչ շպարին․ շուրթերն ընդգծված էին կարմիրով։ Երկու երեխաների մայրիկը խոշոր աքսեսուարներ՝ ականջօղեր էր ընտրել։ «Գեղեցիկ օր»,- մեկնաբանությունների հատվածում գրել էր դերասանուհին։  



© NEWS.am STYLE