Բնական կերպար. Ռոզի Ավետիսովայի «street style»-ը

18:42   30 հուլիսի, 2021

Դերասանուհի Ռոզի Ավետիսովան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

«Ինստագրամ» սոցիալական ցանցում հրապարակված լուսանկարում դերասանուհին զոլավոր բլուզ է կրում։ Ռոզի Ավետիսովան արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է աքսեսուարը՝ ակնոցը։ Հետեւորդները գնահատել են կերպարն ու դրական խոսքեր են գրել։ «Ամառ»,- հրապարակումը կարճ մակագարել է դերասանուհին։

Օրերս հրապարկված լուսանկարում դերասանուհին սեւ հագուստ էր կրում։ Ռոզին արձակել էր մազերն ու բնական դիմահարդարմամբ էր։ Կերպարն ամբողջացնում էր նուրբ վզնոցը։ Մեկնաբանություններում օգտատերերը նրան բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել․ «Հմայք», «միշտ գեղեցիկ»։



© NEWS.am STYLE