Թոմաս Անդերսը որդու հետ կարող էր այրվել իր մեքենայում

16:49   30 հուլիսի, 2021

Երգիչ, գերմանական «Modern Talking» լեգենդար խմբի նախկին մենակատար Թոմաս Անդրսը 18-ամյա որդու՝ Ալեքսանդրի հետ Իբիցայում է։ Սակայն կղզում շրջելու ընթացքում նրանց ամենագնացն այրվել է։ 

Միջադեպի մասին 58-ամյա երգիչը հայտնել է Ինստագրամյան էջում։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 24-ին։

Երգիչն ԻՆստագրամյան էջում նաեւ տեսանյութ ու լուսանկար է հրապարակել դեպքի վայրից։ Նա ու Ալեքսանդրը սեւ «Land Rover» մեքենայի մեջ են եղել։ Հանկարծակի շարժիչի ծածկոցից ծուխ է նկատվել։ Հայր ու որդին տհաճ հոտ են զգացել։ «Դրանից անմիջապես հետո դադարել է աշխատել գազի ոտնակը։ Ոչինչ չէր աշխատում»,- պատմել է Անդրեսը։

View this post on Instagram

A post shared by Thomas Anders (@thomasanders_official)

Բարեբախտաբար, Թոմասն ու նրա որդին ճիշտ են գործել։ Երգիչը խոստովանել է, որ այդ ամենը բնազդաբար է եղել։ Նրանք հանել են ամրակապերն ու դուրս եկել մեքենայից։ Մի ակնթարթ հետո ամենագնացն արդեն կրակի մեջ է եղել։ «Ոստիկանությունն ու հրշեջներն արագ ժամանել են»,- հայտնում է Թոմասը։ Սակայն նրա «Land Rover»-ն այրվել է. մնացել է միայն ձեւափոխված կմախքը։



© NEWS.am STYLE