Ջարեդ Լետոն եւ Լեդի Գագան՝ Պատրիցիա Ռեջանիի դերում. հրապարակվել են «Գուչիի տուն» ֆիլմի պաստառները

17:21   30 հուլիսի, 2021

Հրապարակվել են Ռիդլի Սքոթի «Գուչիի տուն» (House of Gucci) ֆիլմի առաջին պաստառները․ ժապավենը պատմում է Gucci-ի ղեկավար, իտալացի գործարար եւ նորաձեւության տան հիմնադիր Գուչիո Գուչիի թոռ Մաուրիցիո Գուչիի սպանության մասին։

Ժապավենը պատմում է 1995թ․-ի իրադարձությունների մասին, երբ Մաուրիցիո Գուչին իր գրասենյակի մոտակայքում սպանվել է քիլերի կողմից 170 միլիոն դոլարով «Gucci» ընկերության բաժնետոմսերը վաճառելուց հետո։ Ավելի ուշ պարզվել է, որ սպանությունը պատվիրել է նրա նախկին կինը՝ Պատրիցիա Ռեջանին։

Ժապավենում կխաղան Լեդի Գագան, Ադամ Դրայվերը, Ջարեդ Լետոն, Ալ Պաչինոն, Ռոբերտ դե Նիրոն եւ Ջերեմի Այրոնսը։ Ֆիլմը նախատեսվում է թողարկել 2021թ․-ի նոյեմբերի 24-ին։



© NEWS.am STYLE