Գուդկովն ու Պոնասենկովը Սվիրդովայի հիթի քավեր տարբերակի տեսահոլովակի ֆլամինգո են որսում

18:15   30 հուլիսի, 2021

«Cream Soda» խումբն ու Ալյոնա Սվիրիդովան նորից կատարել են երգչուհու «Розовый Фламинго» երգը եւ տեսահոլովակը հրապարակել YouTube-ում։

Տեսահոլովակում վայրի ֆլամինգոյի դերը կատարել է դերասան Նիկիտա Կուկուշկինը։ Նրան Սիրիդովայի հետ փորձում են բռնել շոումեն Ալեքսանդր Գուդկովը եւ հրապարակախոս, վիդեոբլոգեր Եվգենի Պոնասենկովը։

«Afisha»-ում տված հարցազրույցում Կուկուշկինն ընդգծել է, որ իր համար «Розовый фламинго»-ն հիմն է նվիրված արտասովոր, մյուսներից տարբերվող մարդուն։ «Նիկիտա Կուկուշկինը մեզ առաջարկեց աշխատել երգի վրա, որը ձայնագրվել է նախքան երկուհազարականները։ Նա ասաց, որ այդ ժամանակների մարդիկ, կարծես, ավելի լավ էին հասկանում կյանքը։ Արդյունքում նա ընտրեց «Розовый фламинго» երգն ու մեր առաջ պայման դրեց․ նա անպայման կնկարահանվի այդ երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակում։ Սկզբում մենք հրաժարվեցինք, բայց հետո զգացինք նրանք խոսքերի իմաստը»,- ասել է «Cream Soda»-ի անդամ Դիմա Նովան։

Պոնասենկովին տեսահոլովակում նկարահանելու գաղափարը պատկանում է «Cream Sods»-ին։ «Որովհետեւ նա մեր հերոսն է եւ իդեալականորեն համապատասխանում է մեր կողմից ընտրված շրջանին։ Ըստ սցենարի՝ նա զբոսնում է, իսկ զբոսանքն ազատություն է։ Մենք ազատ ենք, քանի դեռ զբոսնում ենք»,- ասում են երաժիշտները։

 



© NEWS.am STYLE