Մաքսիմի ներկայացուցիչը հայտնել է, որ երգչուհու վիճակը լավացել է, սակայն ճգնաժամը չի անցել

19:38   30 հուլիսի, 2021

Երգչուհի Մաքսիմի (Մարինա Մաքսիմովա) ներկայացուցիչ Յանա Բոգուշեւսկայան Gazeta.ru-ին հայտնել է, որ երգչուհու վիճակը լավացել է։ Ընդ որում, նրա խոսքով՝ այս պահին վաղաժամ է խոսել այն մասին, որ ճգնաժամային վիճակն ավարտվել է։

«Նրա վիճակն ավելի լավ է, դրական տեղաշարժ կա։ Սակայն խոսել այն մասին, որ ճգնաժամը հաղթահարված է, առայժմ, ցավոք սրտի, վաղ է»,- ասել է նա։

Մարինա Մաքսիմովան հոսպիտալացման մասին հայտնել է հունիսի 15-ին․ նրո մոտ առկա է պնեւմոնիա, կորոնավիրուսի թեստի արդյունքը բացասական է։ Մի քանի օր անց բժիշկները թոքերի լուրջ ախտահարում են ախտորոշել։ Նրան գցել են արհեստական կոմայի մեջ։ Այդ ժամանակվանից Մաքսիմովայի վիճակը շարունակում է ծանր մնալ, նրան պարբերաբար դուրս են բերում արհեստական կոմայից։



© NEWS.am STYLE