Թրենդային. ինչ զգեստ է ընտրում Մարինկա Խաչատրյանն ամռան համար

20:43   30 հուլիսի, 2021

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին թրենդային զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Մարինկան արձակել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Հետեւորդները գնահատել են դերասանուհու կերպարն ու նրան դրական խոսքեր գրել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Մարինկան սեւ շապիկ էր կրում ու տաբատ, որոնք համադրել էր վառ վարդագույն վերնաշապիկի հետ։ Երիտասարդ դերասանուհին սպորտային կոշիկ էր կրում, կերպարն ամբողջացրել էր աքսեսուարներով՝ արեւային ակնոց, լայնեզր գլխարկ։ Մեկնաբանությունների հատվածում Մարինկան հետեւորդներին լավ օր էր մաղթել, վերջիններս էլ դերասանուհուն դրական խոսքեր էին գրել․ «Շատ գեղեցիկ», «յուրահատուկ»։

 



© NEWS.am STYLE