«Մի փոքր ծովն ու ամառը մեզ բավական է ամբողջ տարվա համար»․ Իրինա Թովմասյանի ծովափնյա կերպարը

22:11   30 հուլիսի, 2021

Գեղեցկուհի Իրինա Թովմասյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ծովափնյա գրավիչ կերպարում։

Միկրոբլոգում հրապարակված կադրում գեղեցկուհին կրում է խորը դեկոլտեով, ծաղկավոր պրինտով զգեստ, որն ընդգծել է նրա բարեմասնությունները։ Բազմազավակ մայրիկի մազերըբհավաքված են, մեղմ շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում է աքսեսուարը՝ ոճային վզնոցը։

Հրապարակմանը կից Իրինան գրել է․«Մի փոքր ծովն ու ամառը մեզ բավական է ամբողջ տարվա համար)))կամ էլ բավական չէ»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Լուսինե Թովմասյանը պատկերված էր քույրիկի՝ Իրինա Թովմասյանի հետ։ Կադրում գեղեցկուհի քույրերն առօրյա կերպարում էին, Լուսինեն հրապարակումը հետեւյալ կերպ էր մեկնաբանել․ «Մենք նույնպես կարոտել էինք իրար»։



© NEWS.am STYLE