«Տեսակցել չի կարելի». բժիշկներն առաջին անգամ պատմել են Մաքսիմի վիճակի մասին

22:32   30 հուլիսի, 2021

Մոսկվայի թիվ 52 քաղաքային կլինիկական հիվանդանոցում, որտեղ գտնվում է թոքաբորբով հոսպիտալացված երգչուհի Մաքսիմը, մեկնաբանել են նրա վիճակը:

Ինչպես News.ru -ի հետ զրույցում պատմել է հաստատության ներկայացուցիչը, արտիստուհին մինչ օրս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ «Նա հիվանդանոց է ընդունվել հունիսի 23-ին եւ այդ պահից գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մեզ մոտ հիմա բոլոր բաժանմունքները «կարմիր գոտի» են։ Այցելել չի կարելի ոչ մեկին, նույնիսկ նրանց, ովքեր գտնվում են ոչ վերակենդանացման բաժանմունքում, այլ սովորական պալատներում», - հայտնել են հիվանդանոցում:

Աղբյուրի խոսքով՝ այժմ հիվանդանոցում գործում է միայն իրերի եւ ծանրոցների փոխանցումը։



© NEWS.am STYLE