Օլգա Բուզովային Հունաստանում հանգստի ժամանակ «բռնացրել են» երիտասարդ տղամարդու գրկում

11:16   31 հուլիսի, 2021

Երգող հաղորդավարուհի Օլգա Բուզովային Հունաստանում «բռնացրել են» տղամարդու գրկում։ Լուսանկարը, որտեղ աստղին ձեռքերի են պահում, կայծակնային արագությամբ տարածվել է սոցիալական ցանցերում։ Ինչպես գրում է WomanHit-ը, արտիստուհու «գաղտնիքը» բացահայտել է մտերիմ ընկերուհին։

Տեսախցիկը ֆիքսել է Բուզովայի երեկոյան զբոսանքը երկրպագուի հետ։ Նա բավականին երիտասարդ է, նիհար եւ բարձրահասակ, նրա մազերը կարճ են եւ ոչ շատ մուգ: Երգող հաղորդավարի շատ երկրպագուներ ենթադրել են, որ նա կրկին հանդիպում է ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովի հետ: Մյուսներն էլ կարծել են, որ Օլգային գրկել է իր  PR տնօրեն Անտոն Բոգոսլավսկին: Նա, ի դեպ, շատ հաճախ ուղեկցում է Օլյային տարբեր շրջագայությունների ժամանակ։

Օրերս Բուզովան նոր երգ է թողարկել: Այն տղամարդկանց հետ բարդ փոխհարաբերությունների մասին է։ Այնպես որ, նկարը շատ տեղին է։

URA.RU-ն հիշեցնում է, որ Դմիտրի Տարասովի հետ ամուսնալուծությունից հետո Օլգա Բուզովան երկար ժամանակ հանդիպել է ռեփեր Դավայի հետ: Արտասահմանում սիրահարները նույնիսկ հասցրել են փորձնական հարսանիք անել։ Սակայն հայրենիք վերադառնալուց կարճ ժամանակ անց բաժանվեցին։

Երգող հաղորդավարը երկար ժամանակ տառապել է եւ երաժշտին մեղադրել ֆիզիկական ու բարոյական բռնության մեջ։ Արտիստուհուն նույնիսկ կասկածում են հարբեցողության մեջ։ Բայց բոլոր լուրերը նա հերքել է՝ ակնարկելով, որ իր առողջությունն ամենից թանկ է։

Աղբյուրն ու լուսանկարը՝ 5канал



© NEWS.am STYLE