Սքարլեթ Յոհանսոնը դատի է տվել Disney ստուդիային «Սեւ այրի» ժապավենի պատճառով

12:44   31 հուլիսի, 2021

Սքարլեթ Յոհանսոնը դատի է տվել Disney ստուդիային «Սեւ այրի» ֆիլմի թողարկման պատճառով: Դերասանուհին, որի համար այս նախագիծը Marvel-ի հետ վերջին համագործակցությունն էր (համենայնդեպս, այդպես է ասում Սքարլեթը), դժգոհ է, որ կինոնկարը թողարկվել է միաժամանակ կինոթատրոններում եւ Disney+սթրիմինգային ծառայությունում:

Դա, իհարկե, վատ է ազդել կինովարձույթում Marvel-ի առավել սպասված նախագծերից մեկի դրամամուտքերի վրա։ The Wall Street Journal-ի տեղեկություններով՝ Յոհանսոնը պայմանագրում կետ ունի, որի պատճառով նման որոշումը կարող է թանկ նստել Disney-ի վրա:

Աղբյուրը՝ Super



© NEWS.am STYLE