«Ես երեք դուստր ունեմ». Ռեւայի հայուհի կինը սենսացիոն հայտարարություն է արել

14:01   31 հուլիսի, 2021

Ալեքսանդր Ռեւվայի հայուհի կինը՝ Անժելիկան, սենսացիոն խոստովանությամբ զարմացրել է երկրպագուներին։ Արտիստի կինը հայտարարել է, որ երեք դուստր ունի։ Չնայած ավելի վաղ հայտնի էր դարձել, որ զույգը դաստիարակում է երկու դուստրերին։

Պարզվել է, որ Անժելիկա Ռեւան երրորդ դուստր անվանում է սիրելի շանը։ Արտիստի կինը կիսվել է մի քնքուշ տեսանյութով, որտեղ նրա կրտսեր դուստրը՝ Ամելին, քնքշորեն սիրում է իր ընտանի կենդանուն:

«Երեք աղջիկ ունեմ։ Եթե ինչ-որ մեկը չգիտեր», - կատակով մակագրել է Անժելիկա Ռեւան իր նոր հրապարակումը։

Կադրերում Ամելին համբուրում եւ գրկախառնվում է իր կենդանու հետ։ Դատելով կադրից դուրս մեկնաբանություններից՝ աղջիկն ընդամենը մեկ օր չի տեսել իր շանը, բայց արդեն հասցրել է կարոտել նրան։ Տեսանյութն Անժելիկայի բաժանորդների մոտ հիացմունքի ալիք է առաջացրել, որոնց թվում քիչ չեն ռուսական շոու-բիզնեսի աստղերը:

«Ձեր շունը մի ուրիշ աշխարհ է», - գրել է երգչուհի Սվետլանա Լոբոդան:

«Քնքուշ է», -  մեկնաբանել է տեսանյութը Օլեգ Գազմանովի կինը՝ Մարինան։

«Իմ փոքրեր», - գրել է Comedy Woman-ի ռեզիդենտ Մարինա Կրավեցը:

 

Աղբյուրը՝ 5канал



© NEWS.am STYLE