Էմմա Սթոունը ցանկանում է միանալ Սքարլեթ Յոհանսոնի՝ ընդդեմ Disney-ի հայցին. ինչն է միավորել դերասանուհիներին

16:07   31 հուլիսի, 2021

Այն բանից հետո, երբ Disney-ը պատասխանել է Սքարլեթ Յոհանսոնին «Սեւ այրի» ֆիլմի պատճառով հայցին, սկանդալը շարունակել է թափ հավաքել:

«Օսկարի» առաջադրված 36-ամյա դերասանուհին պնդում է, որ միլիոնավոր դոլարներ կկորցնեն Disney-ի՝ ֆիլմը կինոթատրոններում հայտնվելու հետ միաժամանակ օնլայն թողարկելու որոշման պատճառով։ Սքարլեթը, փաստաբանների խոսքով, որոշակի բոնուսներ պետք է աշխատեր՝ կախված ֆիլմի դրամահավաքից։ ԶԼՄ-ների տվյալներով՝ կոնֆլիկտի գինը 50 մլն դոլար է։

Այժմ CAA –ի համանախագահը եւ աստղի ներկայացուցիչ Բրայան Լուրդը Deadline-ում հրապարակել են սեփական հայտարարությունը․ «Ցանկանում եմ անդրադառնալ Walt Disney Company ընկերության հայտարարությանը, որն արվել է ի պատասխան երեկ մեր հաճախորդ Սքարլեթ Յոհանսոնի դեմ ներկայացված հայցին։ Նրանք անխղճորեն եւ կեղծ մեղադրեցին տիկին Յոհանսոնին՝ COVID-ի գլոբալ համաճարակի հանդեպ անտարբերության մեջ՝ փորձելով ներկայացնել նրան մի լույսի ներքո, որը նրանից հեռու է։

«Սքարլեթը Disney-ի գործընկերն է հանդիսացել ինը ֆիլմերում, որոնք ստուդիային եւ դրա բաժնետերերին միլիարդավոր դոլարներ են բերել։ Ընկերությունը նրա աշխատավարձը ներառել է մամուլի համար իր հայտարարության մեջ՝ փորձելով նրա հաջողությունը օգտագործել որպես դերասանուհի եւ գործարար, կարծես նա պետք է ամաչի դրա համար: Սքարլեթը չափազանց հպարտ է այն աշխատանքով, որում նա եւ բոլոր դերասանները, սցենարիստները, ռեժիսորները, պրոդյուսերները եւ Marvel-ի ստեղծագործական թիմը աշխատել են ավելի քան տասը տարի», - շարունակել է նա:

Այնուհետեւ Լուրդը նշել է. «Այդ հայցը ներկայացվել է Սքարլեթի հետ պայմանագիրը գիտակցաբար խախտելու Disney-ի որոշման արդյունքում։ Նրանք գիտակցաբար տեղափոխեցին եկամուտների հոսքը եւ շահույթը դեպի Disney+, բացառելով ստեղծագործական եւ ֆինանսական գործընկերներին: Ահա եւ վերջ։ Դա ընկերության ուղղակի հարձակումն է նրա հերոսուհու վրա»։

ԶԼՄ-ներում նաեւ տեղեկություն է հայտնվել, որ Էմմա Սթոունը մտածում է գործընկերոջ քայլը կրկնելու մասին: 32-ամյա դերասանուհին քննարկում է «Քրուելլայի» թողարկման համար Disney + - ի դեմ հայցը, հայտնել է Screenrant-ը:

Ֆիլմի պրեմիերան միաժամանակ տեղի է ունեցել կինոթատրոններում եւ Disney + - ում դեռ մայիսին։ THR-ի նախկին խմբագիր Մեթ Բիլոնին նաեւ նշել է, որ Սքարլեթը մեծ աջակցություն է վայելում գործընկերների կողմից, եւ որ այդ խնդիրը մոտ ժամանակներս չի վերանա:

Աղբյուրը՝ PeopleTalk



© NEWS.am STYLE