«Դու միայն առողջ եղիր։ Ծնունդդ շնորհավոր, իմ ամենից ամենա»․ Մանե Գրիգորյանի շնորհավորանքը հայրիկին

10:48   31 հուլիսի, 2021

Այսօր հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի ծննդյան օրն է։ Այդ կապակցությամբ նրա դուստրը՝ հաղորդավար Մանե Գրիգորյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-ում տեղադրված կադրերում հաղորդավարուհին եւ նրա հայրը ջերմ գրկախառնված են ու լայն ժպտում են։ Մանեն սեւ տաբատ, նույն գույնի տաբատ, իսկ գոտկատղին կապված է վանդակավոր վերնաշապիկ։ Նրա մազերը հավաքված են, նվազագույն շպարով է, իսկ սպորտային կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Մանեն շնորհավորելով Արթուր Գրիգորյանի տարեդարձը՝ գրել է․ «Դու միայն առողջ եղիր։ Ծնունդդ Շնորհավոր իմ ամենից ամենա»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում հաղորդավարուհին կերպարանք էր ընդունել «Մենք ենք, մեր սարերը» կոթողի ֆոնին։ Նա կրում էր սեւ բլուզ, նույն երանգի տաբատ, սպիտակ վերնաշապիկ։ Հաղորդավարուհու մազերն արձակված էին, նուրբ շպարով էրիսկ կերպարն ամբողջացնում էին արեւային ակնոցն ու սպորտային գլխարկը։

«Ի հեճուկս թշնամու՝ մենք ժպտալու ենք, ուղղելու ենք մեր մեջքը, անելու ենք դա բոլորս միասին, անելու ենք կրթվելով, աշխատելով և մեր միասնականությամբ», - հրապարակմանը կից գրել էր հաղորդավարուհին, ապա հավելել էր «#ԵկեքԱրցախ» հեշթեգը։



© NEWS.am STYLE