«Ներդաշնակ զույգ»․ Աննա Դովլաթյանի եւ ամուսնու սիրառատ գրկախառնությունը

11:41   31 հուլիսի, 2021

Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանն ընտանեկան նոր լուսանկարներ է հրապարակել,որոնցում պատկերված է ամուսնու՝ դերասան Դավիթ Աղաջանյանի հետ։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ զույգը ջերմ գրկախառնված է։ Նրանք մեղմ ժպտում են։ Աննան կրում է հետաքրքիր նախշերով կարճ կիսատաբատ, ոճային բլուզ։ Նրա մազերն արձակված են, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակումը Աննան չի մեկնաբանել, սակայն նրա հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են հղել զույգին․ «Ներդաշնակ զույգ», «սիրուն զույգ»։

Ավելի վաղ հրապարակված կադերում դերասանուհին բաց գույնի զգեստ էր կրում։ Աննան արձակել էր մազերը, նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Լուսանկարը մեկնաբանված չէր, սակայն հետեւորդները դրական խոսքեր էին գրել երիտասարդ մայրիկին․ «Նուրբ ու հիասքանչ»։



© NEWS.am STYLE