«Հանգստություն է պակասում ինձ, քեզ, բոլորիս...»․ Սոֆի Դեւոյանի լուսանկարները՝ եգիպտոսյան հանգստից

14:42   31 հուլիսի, 2021

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը մեկնել է հանգստի, որտեղից հետեւորդների ու երկրպագուների հետ կիսվել է նոր լուսանկարներով։

View this post on Instagram

A post shared by Sofi Devoyan (@sofi_devoyan_)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Սոֆին կրում է բաց երանգի ուլտրակարճ կիսատաբատ, սեւ տոպ, որոնք էլ ավելի են ընդգծել նրա սլացիկ կազմվածքը։ Նա աֆրիկյան դրեդներով է, առանց շպարի։ Հրապարակմանը կից պարուհին գրել է․ «Հանգստություն է պակասում ինձ, քեզ, բոլորիս...»։

«Շատ, սիրուն ու զգույշ երազեք, դրանք իրականանալու հատկություն ունեն»․ Սոֆի Դեւոյանի նոր ֆոտոշարքը՝ բնության գրկում

22:44, 14 ՀՈՒԼԻՍԻ

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը հետեւորդների ու երկրպագուների հետ կիսվել է նոր ֆոտոշարքով, որում ներկայացել է հմայիչ ու քնքուշ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Սոֆին կերպարանք է ընդունել բնության գրկում։ Նրա վարսերը կիսով չափ հավաքված են, նախապատվությունը տվել է մեղմ, բայց ընդգծված շպարին։ Կերպարն ամբողջացնում են զարդերն ու ծղոտե լայնեզր գլխարկը։ Հրապարակմանը կից երիտասարդ պարուհին գրել է․

«Երջանկությունը կատարյալ է բնության գրկում, երբ մենակ ես քո մտքերի և երազանքների հետ։

Շաատ, սիրուն ու զգույշ երազեք, դրանք իրականանալու հատկություն ունեն։

Ու երևի այնքան էի տարվել երազանքներովս որ նույնիսկ չհասկացա, թե ոնց կորցրեցի 2 գլխարկներս...

Ասածս ինչ ա, եթե ձեզնից մեկը գտել է գլխարկներիցս որևէ մեկը։

Խնդրում եմ գրեք.. ես եմ կորցրել)) Շատ շնորհակալ կլինեմ։

Ու դե անպայման գրեք, թե, որ նկարն եք հավանել ամենաշատը», - ավելի վաղ գրել էր նա։



© NEWS.am STYLE